Վերջին 1․5 տարվա մեջ ինձ բոլոր մահացու մեղքերի մեջ երևի մեղադրել են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրեն ուղղված այն մեղադրանքներին, որ կայացած բժիշկներին չի հանդուրժում։
«Կարծում եմ՝ ամեն ինչ հակառակն է տեղի ունենում․ գնալով ավելի շատ մարդիկ են բուժվում Հայաստանում՝ պետության հաշվին, բազմաթիվ նոր ծրագրեր են ներդրվում, և եկեք չմոռանանք, որ ես ոչ թե բժիշկների նախարարն եմ, այլ առողջապահության, որը հոգ է տանում 3 մլն բնակչության առողջության համար»,- ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ իրենք մտածում են նաև 40 հազար բուժաշխատողների բարօրության մասին՝ շեշտելով, որ ավելի լավ ապրող բժիշկն ավելի լավ պայմաններում է սպասարկելու բնակչությանը։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին՝ դրանք անհիմն են՝ ըստ նախարարի։