«Չնայած Ադրբեջանական բանակը անընդհատ ձեռք է բերում սպառազինություն, այնումենայնիվ, պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր զենք մարդ է օգտագործում: Զենքեր ձեռք բերել չի նշանակում` դրանց տիրապետել: Այսօր փորձը ցույց է տալիս, որ ոչ միայն սպառազինությունը յուրացված չէ, այլ կարող ենք ասել, որ մենք տարբեր այլ կողմերով գերազանցում ենք իրենց` մարտական պատրաստվածությամբ, մարտական ոգով, որն ամենակարևորն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նաև նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը կրել է 8 -9 անգամ ավելի զոհ, քան հայկական կողմը: