տուն Քաղաքական Միջազգային Վերջին շաբաթների զարգացումները ապացուցում են Ամերիկայի գլոբալ առաջատարության անհրաժեշտությունը. ԱՄՆ պաշտպանության նախարար

Վերջին շաբաթների զարգացումները ապացուցում են Ամերիկայի գլոբալ առաջատարության անհրաժեշտությունը. ԱՄՆ պաշտպանության նախարար

103
0

Chuck-Hagel1

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Կոնգրեսի սենատի հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Զինված ուժերի հանձնաժողովում երեկ քննարկվել է 2015 թվականի պաշտպանական բյուջեն:

«Ես լիովին աջակցում են Օբամայի վարչակազմի գործողությունները Ուկրաինայում իրավիճակի սրման վերաբերյալ: Ես մշտապես կապի մեջ եմ ինչպես ՆԱՏՕ-ի նախարարների, այնպես էլ Ուկրաինայի և Ռուսաստանի իմ գործընկերների հետ: Շաբաթ օրը Ուկրաինայի հարցը քննարկել ենք նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Ես հրահանգել եմ դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, ինչպես նաև համատեղ զորավարժությունները, այդ թվում ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ զորավարժությունները», — ասել է Հեյգելը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նա հավելել է, որ «վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է Ամերիկայի գլոբալ առաջատարությունը և ներգրավվածությունը»: