տուն Uncategorized Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում. նախարար

Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում. նախարար

156
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Առողջապահության նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց Տրաստուզումաբի (ապրանքային անունը` Հերցեպտին) մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30%-ով: Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10% իջեցումը եղել էր մոտ մեկ տարի առաջ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում:

Նաև շուտով սկսվելու է ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին: Սպասում ենք դեղորարքի առաջին խմբաքանակի մատակարարմանը` մոտակա մեկ ամսվա ընթացքում»: