տուն Քաղաքական Վերջին զարկը տանք Սերժի ու Ռոբի գլխին. Միքայելյանը՝ սիսիանցիներին

Վերջին զարկը տանք Սերժի ու Ռոբի գլխին. Միքայելյանը՝ սիսիանցիներին

253
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն այսօր Սիսիանում քարոզարշավի ժամանակ խոսեց նախկին իշխանության մասին: «Այդ իշխանությունը սկսեց մասնատել բոլորին: Տարբեր հարցերում շատ դժվարություններ ենք տեսել: Հիմա մենք ուզում ենք, որ նախկին իշխանությունը գա եւ մասնատի բոլորիս նորի՞ց: Պետք է վերջ դրվի ինտրիգային իշխանությանը: Մենք պետք է «այո» ասենք Սահմանադրական դատարանին, որ նրանք ոչնչանան»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

Նա հորդորեց սիսիանցիներին «այո» ասել, որ վերջին զարկը տանք Սերժի ու Ռոբի գլխին, որ խորտակվեն: «Երբեք չկասկածեք, որ մեր իշխանությունը հեռու կմնա ժողովրդի ձայնից»,- հավաստիացրեց օրենսդիր մարմինը:

Նա հիշեց՝ սիսիանցիները մեծ դերակատարություն են ունեցել Արցախյան ազատամարտում եւ Ապրիլյան քառօրյա պատերազմում: