Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում և կորոնավիրուսի տարածման պատճառով չէր կարողանում վերադառնալ Հայաստան, արդեն հայրենիքում է:
«Վերջապես վերադարձա:
Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,-գրել է Հովհաննիսյանը:
Մինչ վերոնշյալ գրառումը երգչուհին մեկ այլ հրապարակում էր արել՝ շեշտելով, որ Հայաստան վերադառնալն արդեն երազում է տեսնում:
«Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜՜՜՜՜՜ց չվերթները հանվել են: #տունեմուզում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը: