տուն ժամանց Շոու-բիզ Վերջապես՝ Սիրուշոն հղի է

Վերջապես՝ Սիրուշոն հղի է

764
0

Երգչուհի Սիրուշոյի եւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի առաջնեկին արդեն տարիներ շարունակ սպասում է ողջ հայությունը: Բազմաթիվ ասեկոսեներ եւ բամբասանքներ հնչեցին այս տարիներին՝ Սիրուշոյի անպտղության, մարդկանց բացասական աուրայի արդյունքի, նույնիսկ սուրոգատ մայրերին դիմելու մասին, սակայն այդ ամենին վերջ է դրվել: Երգչուհին հղի է:

Այդ մասին այսօր Bravo.am կայքի լրագրողը հարցրել է Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանին: Վերջինս պատասխանել է հետեւյալը. “Հարցը խիստ անձնական է: Մենք նման անձնական հարցերի չենք պատասխանում”:

Սակայն Araratnews.am-ին հաջողվեց կապ հաստատել Քոչարյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների հետ, որոնք եւ հաստատեցին երգչուհու հղիության փաստը: Երկրի ամենասպասված բալիկը լույս աշխարհ կգա ամռանը:

Araratnews.am-ի անձնակազմը շնորհավորում է Սիրուշոյին եւ Լեւոնին:

IMG_5573

Մարիամ Մարգարյան