Ի՞նչ ենք անում իրական սեփականատերերին վերհանելու համար: Այսօր կառավարության նիստում վարչապետն այս հարցն ուղղեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Նախարարն ասաց, որ հանքարդյունաբերության ոլորտից է սկսվել դա, բայց իրական սեփականատերերին վերհանելը վերաբերելու է նաև մեդիաների սեփանակատերերին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց այնպիսի մեխանիզմ մշակել, որ աուդիտի համար վճարի ոչ թե պետությունը, այլ հենց աուդիտի ենթակա ընկերությունը, որից հետո արդյունքները ներկայացնեն կառավարությանը:
«Իսկ վստահելիության հարց չի՞ ծագում»,- հարցրեց կառավարության ղեկավարը:
«Ոչ, քանի որ աուդիտորն անկախ է, եւ դա բիզնեսի օրենքն է: Բանկերն ամեն տարի աուդիտ են անցկացնում եւ դրա համար վճարում են իրենք»,- պատասխանեց պարոն Գրիգորյանը: