ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այսօր կառավարության նիստին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը ներկայացրել է Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը: Նախարարության պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով տեղեկություն են ստանում Վրաստանի իրենց պաշտոնակիցներից: Անբարենպաստ եղանակը թույլ չի տալիս արագացնել աշխատանքը, սակայն հնարավոր է, որ երթևեկությունը վերականգնվի ս.թ. հունիսի 14-15-ին: