Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փոքրիկ լավ լուր կամ կեսքայլ առաջ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ մեր բոլորիս համաերևանյան պայքարում:
Երեկոյան Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցությունից ինձ աչքալուսանք տվեցին այն մասին, որ Վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի զույգ որոշումների դեմ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության երկու հայցադիմումները և վերաքննիչ բողոքը Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի որոշումների դեմ:
Երևանի քաղաքապետի հիշյալ երկու դիմումները անվավեր և առոչինչ ճանաչելու պահանջով «Բարև Երևանը» երկու անգամ դիմել էր վարչական դատարան, սակայն վերջինս մերժել և ետ էր վերադարձրել հայցադիմումները` օրենսդրության կամայական մեկնաբանությամբ:
Վերաքննիչ վարչական դատարան «Բարև Երևանը» դիմել է երկու պահանջով` վերացնել վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի որոշումները և վարույթ ընդունել ու բավարարել երկու հայցադիմումները: