տուն Քաղաքական Հայաստան Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

207
0

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, փետրվարի 3-ին մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմի՝ դատավոր Ա. Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ում նախագահությամբ ընթանում է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով նիստը։