Մադրիդի «Ռեալը» առաջ է անցել «Յուվենտուսից»՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար պայքարում։ Այս մասին հաղորդում է France Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը կարող է հայտնվել մադրիդյան ակումբում այն դեպքում, եթե փարիզեցիները գնեն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեին։ ՊՍԺ-ի հետ Վերատիի պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին, նրա տրանսֆերը գնահատվում է 30 մլն եվրո։