տուն Լուրեր Վերահսկիչ պալատի բացահայտումների հետ կապված քրեական գործերը ընթացքի մեջ են. գլխավոր...

Վերահսկիչ պալատի բացահայտումների հետ կապված քրեական գործերը ընթացքի մեջ են. գլխավոր դատախազ

84
0

RA-Military-Prosecutor-Gevorg-Kostanyan

Վերահսկիչ պալատի բացահայտումների հետ կապված՝ Հովիկ Աբրահմայանը, որպես ԱԺ նախագահ, ժամանակին որոշ գործեր էր ուղարկել գլխավոր դատախազություն: Այսօր լրագրողները գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից փորձեցին ճշտել, թե ինչ ընթացք են ունեցել այդ գործերը: «Բազմաթիվ քրեական գործեր ընթացքի մեջ են, հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրությունների մասով բազմաթիվ նյութեր նախապատրաստվում են, դրանց մասին ես կարծում եմ մենք առիթ կունենանք խոսելու, ոորովհետև ես հասկանում եմ, որ արդեն բավականին շատ հարցեր կուտակվել են, որ դուք կուզենայիք անել: Կամ այս շաբաթվա մեջ, կամ մյուս շաբաթվա մեջ ես ասուլիս կհրավիրեմ և դուք հնարավորություն կունենաք ցանկացած հարց նորից տալ»,- ասաց Գ. Կոստանյանը: