տուն Տնտեսական Վերահսկիչին գնահատականներ տալուց ազատելը ճիշտ է. Հրայր Թովմասյան

Վերահսկիչին գնահատականներ տալուց ազատելը ճիշտ է. Հրայր Թովմասյան

198
0

հրայր-թովմասյան

«Երբ որ Վերահսկիչ պալատը գնահատական է տալիս, դրանից հետո հետևանք չի լինում, շատ վատ վիճակում է հայտնվում պալատը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով Վերահսկիչ պալատին իրավական ու քաղաքական գնահատականներ տալն արգելող օրինագիծը, որն այսօր ընդունվեց կառավարության նիստում: Նրա խոսքով՝ գործնականում Հայաստանում շատ դեպքեր են եղել, երբ Վերահսկիչ պալատի տված գնահատականներն այդպես էլ մնացել են՝ առանց որևէ հետևանքի: Եվ քանի որ, ըստ Հ. Թովմասյանի, նման պրակտիկա չկա նաև զարգացած երկրներում, ճիշտը վերահսկիչին այդ գնահատականներից «ազատելն էր»:

Նախարարի խոսքով՝ ավելի լավ է թողնել, որ Վերահսկիչ պալատը զուտ մասնագիտական վերլուծություններ անի, և միաժամանակ ապահովվի նրա բացահայտումների հրապարակայնությունը: