«Ես այս քայլին ավելի շատ գնացի, որ մյուս աշխատողներին ցույց տամ, որ պետք չէ վախենալ ու հետ քաշվել, պետք է պաշտպանել սեփական իրավունքը: Իմ կարծիքով ոչ թե կարևոր, այլ շատ կարևոր է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատանքը, որովհետև անշահախնդիր ձևով մարդիկ ուզում են օգնել, օգտակար լինել: Երևի սկզբում կարողանայի վճարել փաստաբանի, բայց հետո չեմ կարող ասել՝ կկարողանայի արդյո՞ք շարունակել վճարել: Իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անշահախնդիր ու պատրաստակամ կանգնել է իմ կողքին»,-ասում է վանաձորցի Մ.Մ.-ն (մեր հերոսի անուն-ազգանվան սկզբատառերը փոխված են):
2018թ․ մարտի 23-ին «Արարատբանկ»-ը դադարեցնում է հաշվեգործառնական բաժնում՝ որպես հաշվապահ-գանձապահ, գլխավոր մասնագետ աշխատող Մ.Մ.-ի հետ 2017-ին կնքած աշխատանքային պայմանագիրը՝ նրա հանդեպ վստահությունը կորցնելու հիմքով։
Քաղաքացին խախտված աշխատանքային իրավունքը վերականգնելու նպատակով դիմում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Դատարանում նրա շահերի պաշտպանությունն սկզբում ստանձնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը, ապա՝ Արայիկ Զալյանը, տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ