տուն Լուրեր Վերադարձ Հայաստան: Հարցազրույց գրող, երկար տարիներ քաղաքական հետապնդման պատճառով Հայաստանից բացակայող Վահե...

Վերադարձ Հայաստան: Հարցազրույց գրող, երկար տարիներ քաղաքական հետապնդման պատճառով Հայաստանից բացակայող Վահե Ավետյանի հետ

552
0

avetjanՊարոն Ավետյան, տևական բացակայությունից հետո վերադառանալով ինչպիսի Հայաստան դուք տեսաք, Ձեր առաջին տպավորությունը` սկսած օդանավակայանից:

Բացակայության զգացողություն չունեմ: Իմ ամբողջ կյանքը, օրերն ամբողջությամբ, ամիսներն ու տարիները լեցուն են եղել Հայաստանով ու միայն Հայաստանով: Իմացական կյանքումս ես ուրիշ ոչ մի բանով չեմ ապրել քան Հայաստանը: Հուսով եմ ասածս թյուրահավատություն չի առաջացնի: Դրա լավագույն ապացույցը հազարավոր էջերն են իմ գրչի տակից ելած:

Նոր օդանավակայանը լավն է, ժամանակակից է, բայց դա կարծես ավելի է ընդգծում երկրի շրջափակվածությունը: Այն դատարկ է, թրիչքները սակավ են: Անմիջապես աչքի է ընկնում մեր երկրի անհետաքրքիր, անհրապույր լինելը օտարների համար:

Ինչ էր փոխվել այս ընթացքում և ինչն էր մնացել նույնը` և դրական, և բացասական առումներով:

Բազում շենք է ավելացել վերջին անգամ այստեղ լինելուցս հետո: Որոշները լավն են, որոշները վատն ու անճաշակ, բայց միասին հիշեցնում են իրար հետ կապ չունեցող լաթերից կարկատաններով լի գործվածք: ՈՒրիշ փոփոխություն չեմ նկատում առայժմ: Գուցե դեռ կնկատեմ: Տարբեր է նաև այն, որ քաղաքացիական ըմբոստության դրսևորումներ կան: 2005-ին, երբ այստեղ էի վերջին անգամ ու դրանից առաջ, քաղաքացիական ապատիա էր երկրում, չկային ցույցեր, չկային անհնազանդության դրսևորումներ: Հայերիս քաղաքացիական գիտակցությունը անհամեմատ բարձր է այսօր: Չեմ կարծում որ այն բավարար մակարդակում է, բայց 2005-ին ու դրանից առաջ այն գոյություն չուներ, բացառություն էին մի քանի անհատ միայն, որոնց անուններն անգամ լայն հասարակությանը հայնտի չէին, իսկ մերկ-երկու հայտնին ուղորդված ու կազմակերպված վարկաբեկված: Ներկայիս դրսևորումները զգալի մասով արդյունք են վտարանդի գրողների անմնացորդ նվիրումի ու տքնաջան աշխատանիքի: Դրա հրաշալի գիտակցումից է որ իրեն ըդդիմություն անվանողները մինչ օրս չեն դատապարտել նրանց դեմ գործած պետական հանցագործությունը: Մեր ամբողջ քաղաքական դաշտը, ինչպես նաև հասարակությունը, դարձել է ուրիշի աշխատանքի պտուղը թալանող ու լափող, մանր ավազակախմբերի մասնատված մարդկային մի հավաք, որն անգամ ցեղախումբ այլևս վստահաբար չես անվանի, ուր մնաց ազգ:

Այս մարդիկ պատրաստ են անգամ իրենց սեփական լույսը խավարի վերածել, միայն թե ուրիշի ոտքի տակի հենարանը, վարկը, աշխատանքի պտուղը գողանան ու լափեն: Մեզանում ուրիշ բանի ընդունակ մարդկանց մեծ մասը լքել է երկիրը, մի քանի համառորեն մնացածը վարկաբեկվել են, մղվել դուրս ու մեկուսացվել քաղաքական-հասարակական կյանքից, կամ սաստիկ սահմանափակվել հնարավորություններում:

Դրսից հայացքը երբեմն շատ ավելի բան է ցույց տալիս , երբեմն թաքցնում այն ամենը ինչ տեսնում ենք գտնվելով երկրի ներսում, համապատասխանում էին արդյոք Ձեր պատկերացումները տեղի իրավիճակի մասին, վերջին օրերին Ձեր այստեղ գտնվելու արդյունքը:

Ես երկար տարիների փորձ ունեմ մեր եկիրը միաժամանակ դրսից ու ներսից դիտելու: Մինչև դե ֆակտո արտաքսումս 2005-ին, կես տարի ապրել եմ Հայաստանում, կես տարի դուրսը: Դրսից ավելի լավ է երևում, ավելի ամբողջական: Հայաստանում ապրելիս դիտարկումներս ավելի հատվածային են եղել միշտ, պայմանավորված կենցաղային դժվարություններով: Ներսից դետալներ են երևում, բայց ոչ ամբողջ պատկերը երկրի, իսկ ծանր կենցաղը թույլ չի տալիս որ մարդը քիչ բարձրացնի հայացքը հոգսից, շուրջը նայի, ընդհանրական դիտարկում ու հետևություն անի: Մարդու մտորումների հորիզոնը սահմանափակված է նյութով այստեղ, ոգուն, սրտին, ստեղծագործ մտքին քիչ տեղ ու ժամանակ է տրվում:

Ինչ եք կարծում Ձեր դեմ հարուցված գործը ինչ ընթացք կունենա, հնարավոր է կարճվի, կմանրամասնեք երբ այն հարուցվեց և այս տարիներին ինչ զարգացումներ ունեցավ` կապված Հայաստանում վարչակարգերի փոփոխությունների հետ:

Կարծում եմ և հուսով եմ որ կկարճվի շուտով: Գալուցս չեմ բացառել որ կարող է և այդպես չլինել: Դա ինձ հիմա չի անհագստացնում: Ես հասցրել եմ թղթին հանձնել այն ամենն ինչ համարել եմ խիստ կարևոր որ գրվի, հրապարակվի, տարածվի ներկաների մեջ ու թողնվի սերունդներին:

Իմ դեմ քրեական գործը հարուցվել է 2005 թվականին, առաջին երկու գրքիս հրատարակումից անմիջապես հետո: Վարչակարգերի փոփոխություն տեղի չի ունեցել իրականում, մեզանում անփոփոխ իշխում է Ղարաբաղ Կոմիտեն, այն տարբեր անուններ է ձեռք բերում, կերպեր ընդունում, բաժանվում է իշխանության և ընդդիմության արհեստականորեն, տարբեր կեղծ ֆորմատ ստանում, բայց անփոփոխ նույն կոմիտեն է, նույն մարդկանցով լեցուն, որը մեր գլխին որպես պատուհաս կարգեց ՍՍՀՄ-ը, մինչ օրս կարգված է:

Նկատեք, վտարանդի գրողների աքսորի քաղաքական գնահատականը մինչ օրս տրված չէ այս երկրում, ասել կուզե հասունացած չենք քաղաքականապես:

Որպես Հանրապետական կուսակցության հիմնադիր անդամ, ինչ եք կարծում  ինչպիսի աղերսներ ունեն ներկայիս հանրապետական կուսակցությունն ու այն կուսակցությունը որն հիմնադրվեց ավելի քան քսան տարի առաջ:

Ներկայիս ՀՀԿ-ն նախկին կոմկուսն է, լեցուն նախկին կոմսոմոլի մանր-մունր ակտիվիստ պրոպագանդիստներով, ստուկաչներով, չեկիստներով, թաղային բոսյակներով ու գրպանահատներով: Արժէ նրանց բացատրել հարկավ, որ ՍՍՀՄ մտնելուց անմիջապես հետո, նրանք բոլորը կկուլակաթափվեն, համառները կքշվեն Գուլագ: Այժմ նրանց ժամանակավոր «իշխանություն» է տրված, որեսզի սեփական երկիրը սկուտեղի վրա մատուցեն Կրեմլին, բայց ՍՍՀՄ-ի վերականգնումից հետո, նրանցից բոլորից կազատվեն մեկ դիրեկտիվով: Նրանց պահանջարկը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլին անհրաժեշտ են տեղական կոլաբորացիոնսիտները, մեր երկիրը ետ նվաճելու համար: Այն օրը երբ դա դառնա իրականություն և ամրագրվի պայմանագրերով ու համաձայնագրերի տակ դրվեն անհրաժեշտ ստորագրությունները, ներկայիս ՀՀԿ-ի գործը կավարտվի, անդամների մեծ մասը կդառնան անպիտան ու կանհետանան, ինչպես նաև կանհետանան նրանց թվացյալ հարստուտյունն ու ազդեցությունը մեր հասարակությունում: Եթե անգամ թողնվեն երկրում, չաքսորվեն, կամ չբանտարկվեն, խուսափելու են այլևս մարդկանց աչքերին երևալուց, ու լինելու են բացարձակ անպաշտպան ու արհամարված, ինչպիսին էին կոմունիստները, անկախության հռչակումից անմիջապես հետո:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here