տուն Քաղաքական Հայաստան Վերադարձողների հարցը կլուծվի փուլային ժամանակացույցով

Վերադարձողների հարցը կլուծվի փուլային ժամանակացույցով

282
0

Ազգային ժողովում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, ինչպես նաև պատասխանեց պատգամավորների հարցերին:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու չեն թողնում մեր հայրենակիցներին ՌԴ-ից ու Վրաստանից իրենց մեքենաներով վերադառնալ հայրենիք, և որտեղից է գալիս այս խնդիրը:

«Անում ենք հնարավորը: Այսօր էլ նման քննարկում է տեղի ունենալու, որով անդրադարձ ենք կատարելու, որով հնարավորություն է տրվելու մեր հայրենակիցներին ավելի մեծ քանակներով հայրենիք վերադառնալ»,- ասաց պարետը:

Մարուքյանը հակադարձեց, որ ինքը տեղեկություն է ուզում ստանալ հատկապես ավտոմեքենաներով հայրենիք վերադարձի մասին, քանի որ չարտերային չվերթով վերադարձի մասին տեղեկություններ կան:

Պարետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ մեքենաներով սահմանը հատելը միայն ՀՀ կառավարության որոշելու հարցը չէ: Պարետն ընդգծեց, որ ամեն բան արվում է, որ Հայաստան վերադարձող հայերի խնդիրը կարողանան լուծել փուլային ժամանակացույցով:

Պարետը ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդիրն ունի բազմաթիվ կոմպոնենտներ, որոնք ոչ միայն մեզնից են կախված:

Հայկ Մագոյան