տուն Սպորտ Վերադարձիս ժամկետ երբեք չեմ նշել Լիոնել Մեսսի

Վերադարձիս ժամկետ երբեք չեմ նշել Լիոնել Մեսսի

202
0

url

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այսօր «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է, որ առայժմ չգիտի, թե երբ է վերադառնալու խաղադաշտ: Հիշեցնենք, որ Մեսսին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում ստացել էր ոտքի վնասվածք:

«Ես վերադարձիս ժամկետ չեմ նշել: Տեսնենք, թե ինչպես կընթանա վերականգնումս: Իմ խնդիրը լավ մարզավիճակ ձեռք բերելն է, վստահ լինել, որ ես վնասվածքիս հետ կատակ չեմ անում։ Վերջին շրջանում «Բարսելոնան», առանց խաղային փիլիսոփայությունը փոխելու, աճել է խաղային առումով և ավելի բազմազան է սկսել գործել»,- ասել է Մեսսին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մեսսին «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացել է նախորդ մրցաշրջանում՝ եվրոպական լիգաներում ամենաշատը գնդակ խփելու համար: Իսպանիայի առաջնությունում նա դարձել էր 46 գոլի հեղինակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here