Ինչպես գրում է The Local-ը, Վենետիկում տեղափոխության ամենահարմար տրանսպորտը՝ գոնդոլները, կունենան GPS կապ և պետհամարանիշեր։
Այս քայլերն ուղղված են տրանսպորտային այդ միջոցի ավելի անվտանգ շահագործմանը։ Նորարությունները կսկսվեն նոյեմբերի 4-ից։ Ջրանցքներում կտեղադրվեն նաև տեսախցիկներ, որպեսզի հանցագործներն ու իրավախախտները հեշտ հայտնաբերվեն։
Այս միջոցները ձեռնարկվել են, քանի որ ջրային տրանսպորտի ոլորտում շատացել են միջադեպերը։ Ամենամեծ արձագանքը եղել է վապերոտոյի և գոնդոլյի բախումը, որի հետևանքով զոհվել է գերմանացի զբոսաշրջիկ։