տուն Քաղաքական Միջազգային Վենետիկի հանձնաժողովը անօրինական է համարել Ղրիմի հանրաքվեն

Վենետիկի հանձնաժողովը անօրինական է համարել Ղրիմի հանրաքվեն

93
0

02(9)

Այսօր Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել անօրինական համարել Ղրիմում կայացած հանրաքվեն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

«Չնայած ռուսական կողմի դիտողություններին, Վենետիկի հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել, որով անօրինական է համարել Ղրիմի հանրաքվեն», — ասել է նախարարը: Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ հանրաքվեն խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը և միջազգային բազային սկզբունքները տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սուբյեկտների իքնաիշխանության սկզբունքը:

Ըստ Պետրենկոյի` Վենետիկի հանձնաժողովը նաև անօրինական է համարել ՌԴ կողմից Ղրիմը սեփական տարածքին միացնելու որոշումը` նշելով, որ սրանով խախտվում է տարածքային ամբողջականության սկզբունքը: