տուն Քաղաքական Միջազգային Վենեսուելայում ցույցերից մեկնարկից ի վեր 50 զոհերի պատասխանատվությունը Մադուրոն դրել է ընդդիմության...

Վենեսուելայում ցույցերից մեկնարկից ի վեր 50 զոհերի պատասխանատվությունը Մադուրոն դրել է ընդդիմության վրա

73
0

proyectop_article_2fafa1633194d0dd54299974899a246d_jpg_320x200_100_3815

Երեկվա դրությամբ, ըստ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, Վենեսուելայում ցուցարարների և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում իրավիճակի սրման և զոհերի պատասխանատվությունը Մադուրոն դրել է ընդդիմության վրա։

Նա նշել է, որ ընդդիմության կառուցած բարիկադների հետևանքով բժիշկներին չի հաջողվում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վիրավորներին և դրա կարիքն ունեցողներին։ Մադուրոն մանրամասնել է, որ զոհերից 30-ը մահացել են սրտի կաթվածից և ասթմայից։ Նա բացատրել է, որ ընդդիմադիրներն այրում են անիվներ, ինչն առաջացնում է ուժեղ ծուխ և խնդիրներ է առաջացնում շնչառական հիվանդություններ ունեցողների մոտ։