տուն Քաղաքական Միջազգային Վենեսուելայում բախումների ժամանակ կոտրել են Ուգո Չավեսի արձանի գլուխը

Վենեսուելայում բախումների ժամանակ կոտրել են Ուգո Չավեսի արձանի գլուխը

83
0

1_statue

Վենեսուելայում զանգվածային ցույցերի և բախումների ժամանակ ցուցարարները կոտրել են նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանի գլուխը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Տաչիրա նահանգի Սան Անտոնիո քաղաքում, որտեղ ցուցարարները կարողացել են մոտենալ հսկայական կիսանդրուն, չնայած զինվորականների կողմից կատաղի պաշտպանությանը։ Ներկայում այստեղ է գտնվում զինվորական մեծ խումբ, փակված են բոլոր փողոցները, չկա էլեկտրաէներգիա, հեռախոսակապ, համացանց։

Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում, գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ծավալվում է համապետական շարժում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի։ Այս մասին մասնավորապես հայտարարել է Մադուրոն։