տուն Քաղաքական Միջազգային Վենեսուելայի տարածքում ռուսական բազաներ չեն կարող տեղակայվել, Վենեսուելայի ՊՆ ղեկավար

Վենեսուելայի տարածքում ռուսական բազաներ չեն կարող տեղակայվել, Վենեսուելայի ՊՆ ղեկավար

92
0

B8B3F476-5AE8-470D-ACE5-48587953FE1A_mw1024_n_s

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան հայտարարել է, որ իր երկրի տարածքում ռուսական բազաների տեղակայումը հնարավոր չէ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Մենք մեր սահմանադրությանը համապատասխան չենք կարող թույլատրել օտարերկրյա ռազմական բազաների առկայություն մեր տարածքում»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ օտարերկրյա պետություններում ռուսական ռազմական բազաների տեղակայման մասին էր հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա ասել էր, որ նման հնարավորույուններ կան Վիետնամում, Կուբայում, Վենեսուելայում, Նիկարագուայում, Սեյշելյան կղզիներում և Սինգապուրում, որոնց հետ բանակցություններ են վարվում։