տուն Քաղաքական Միջազգային Վենեսուելայի նախագահն ու ընդդիմության առաջնորդն առաջին անգամ ձեռք են սեղմել

Վենեսուելայի նախագահն ու ընդդիմության առաջնորդն առաջին անգամ ձեռք են սեղմել

236
0

988285792

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջին անգամ սեղմել է ընդդիմության առաջնորդ, նախորդ ընտրություններում իր հիմնական մրցակից Էնրիկե Կապրիլեսի ձեռքը։ Նրանց հանդիպումը կայացել է հանցավորության դեմ պայքարի՝ նախագահի կողմից հրավիրված քննարկման ժամանակ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Նախագահին և ընդդիմության առաջնորդին միավորել է «Միսս Վենեսուելայի» սպանությունը, որը տեղի էր ունեցել նախօերին՝ երկրի շրջաններից մեկում։ Այն ժամանակ հարձակման զոհ էր դարձել նաև Մոնիկա Սպիրի ամուսինը։

Կապրիլեսը, ով գլխավորում է Միրանդա նահանգն, ավելի վաղ Twitter-ի իր էջում գրել էր, որ պատրաստ է մի կողմ թողնել տարաձայնությունները, որպեսզի Մադուրոյի հետ միասին պայքարի հանցավորության դեմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here