տուն Քաղաքական Միջազգային Վենեսուելայի նախագահը սպառնում է փակել CNN հեռուստաալիքը

Վենեսուելայի նախագահը սպառնում է փակել CNN հեռուստաալիքը

141
0

cnn-venezuela

Վենեսուելայում CNN-ի հեռարձակումը կարող է արգելվել, եթե այն չփոխի իր քաղաքականությունը երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների լուսաբանման տեսակետից։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան այդ երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոն։

«Ես հրահանգել եմ նախարար Դելսի Ռոդրիգեսին, որպեսզի տեղեկացնի հեռուստաալիքին՝ նրա հանդեպ սկսված գործընթացի մասին։ Հերիք է պատերազմ քարոզել մեզ, ես մերժում եմ Վենեսուելայի դեմ պատերազմի քարոզչությունը։ Վենեսուելայում ապրում է մի ժողովուրդ, որը աշխատում է, զբաղվում է իր հայրենիքի կայացմամբ, և մենք դա անում ենք ամեն օր»,- ասել է նախագահը։

Անցած շաբաթ Վենեսուելայում սկսված հակակառավարական ցույցերը ավարտվել են բախումներով, որոնց հետևանքով կան զոհեր։ Ձերբակալվել է ընդդիմության առաջնորդ Լեոպոլդ Լոպեսը։