Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը սկսել է մտածել նոր գլխավոր մարզիչ հրավիրելու հարցի մասին, եթե որոշում կայացվի հրաժարվել Արսեն Վենգերի ծառայություններից: Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը ակումբի հետ լրանում է այս տարվա ամռանը, և վերջերս անաջող ելույթ ունեցող թիմի ղեկավարն առայժմ չի երկարաձգել այն: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Այդուհանդերձ, չնայած այն բանին, որ կողմերն արդեն հասել են համագործակցությունը շարունակելու սկզբունքային որոշման, սակայն, զինագործների ղեկավարությունը հասկանում է, որ այն չի կարող երկարատև լինել, և այդ պատճառով Վենգերին փոխարինող է փնտրում:
Նույն աղբյուրի համաձայն` «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում են Ռոբերտո Մարտինեսը (Էվերտոն), Յուրգեն Կլոպը (Բորուսիա), Սթիվ Բոուլդը, ով ներկայում Վենգերի օգնականն է: