տուն Սպորտ Վենգերը՝ չստացված տրանսֆերի մասին

Վենգերը՝ չստացված տրանսֆերի մասին

176
0

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է հերթական դեպքի մասին, երբ լոնդոնյան ակումբում մոտ է եղել, բայց չի կարողացել իրականացնել թոփ տրանսֆերը:

«Ես ցանկանում էի գնել Սանչոյին: Նա «Մանչեսթեր Սիթիում» խաղային պրակտիկա չուներ, շատ տաղանդավոր էր, ցանկանում էի նրան տեսնել «Արսենալում»: Տրանսֆերին կարող էր նպաստել նաև այն հանգամանքը, որ Սանչոն Լոնդոնից էր, բայց այն այդպես էլ չկայացավ»,– ֆրանսիացու խոսքերը  փոխանցում է vnews.am-ը՝ հղում անելով beIn Sports-ին:

Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Սիթիի» սան է: Անգլիացին 2017 թվականին տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Այժմ 19-ամյա եզրային հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here