տուն Քաղաքական Հայաստան Վեթինգն, ըստ էության, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս. Մակունց

Վեթինգն, ըստ էության, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս. Մակունց

408
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիլիթ Մակունցը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Մենք չենք գնահատում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում, բայց ձգտում ենք, որպեսզի անենք առավելագույնը, որպեսզի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին: Մենք դրական ենք գնահատում այն ռազմավարությունը, որը մշակել է արդարադատության նախարարությունը, և, պարզապես, այդ ուղղությամբ մենք պետք է դրսևորենք մեր գործողությունների նկատմամբ հետևողականություն և իրականացնենք դրանք: Ինչ վերաբերում է վեթինգին՝ երեկ նախարարը վարչապետի հետ հանդիպման ընթացքում բավականին հանգամանորեն անդրադարձավ դրանց (բարեվարքության վերաբերյալ օրենքների շարքին): Մենք կարծում ենք, որ պրակտիկայում՝ գործնական առումով կարող է շատ դրական ազդեցություն ունենալ, և լիահույս ենք, որ բոլոր մարմիններն իրենց լիազորությունների շարքում, այնուամենայնիվ, կանեն առավելագույնը»,- լրագրողների հետ զրուցի ժամանակ նշեց Մակունցը:

Ըստ Մակունցի՝ բարեվարքության վերաբերյալ օրենքները գրեթե իրականացնում են նույն գործառույթը. «Այնտեղ կան հատվածներ, որոնք ՀՀ Սահմանադրության հետ հակասության մեջ էին մտնում և այն ձևակերպումներով, այն շեշտադրումներով, որը ենթադրում էր վեթինգն, ըստ էության, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս, բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանն առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում և չի լուծում խնդիրների մեծամասնությունը»:

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ աշխատանքային խումբն արդեն ձևավորված է՝ նշեց Մակունցն ընդգծելով. «Թե մասնագիտական խմբերը, թե քաղաքացիական-հասարակական սեկտորից, թե ընդդիմությունից, թե իշխող մեծամասնությունից բոլոր կողմերը ներառված են, և ես համոզված եմ, որ քննարկումների արդյունքում եթե համընդհանուր կոնսենսուսով որոշվի, որ ինչ-որ մի ուղղություն կարևոր է և օգտակար է ՀՀ-ին և ուղղված է օրենքի գերակայությանը, ապա վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»: