տուն Լուրեր Բլոգ «Վե՛րջ, Քեսապն այլևս չկա» արտահայտությունը մի դարձրեք հիթային ու մի մտցրեք շրջանառության...

«Վե՛րջ, Քեսապն այլևս չկա» արտահայտությունը մի դարձրեք հիթային ու մի մտցրեք շրջանառության մեջ

92
0

qesap

Նանե Բագրատունին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի հայկական լրատվամիջոցներ, լրագրողներ, հաղորդավարներ հատուկ խնդրանք բոլորիդ, «Վե՛րջ, Քեսապն այլևս չկա» արտահայտությունը մի դարձրեք հիթային ու մի մտցրեք շրջանառության մեջ: Դա թուրքերի երազանքն է եղել դեռևս 1909թ. ից, ավելի լավ է Քեսապի երբև հետևողականորեն չներկայացված պատմությունը ներկայացրեք հասարակությանն ու Քեսապի իրական արժեքը, ցույց տվեք: Նախևառաջ հիշատակելով, որ Քեսապը գաղթօջախ չէ, այնտեղ դեռ Տիգրան մեծի ժամանակներից հայեր են ապրել, այն հայկական հող է: Հաջորդ կարևոր բանը, որ ուզում եմ հիշատակել, Քեսապը 1909թ.-ին ենթարկվել է «Թալանդի» ինչպես իրենք են ասում, թալանել են, այրել ավիրել են Քեսապը թուրքերը , Քեսապցիները տարհանվել են և նորից վերադարձել ու հասցրել են մինչ 1915թ.-ը կրկին ծաղկեցնել իրենց Քեսապը: Ես այս պահին էլ մշտական կապի մեջ եմ նրանց հետ Լաթաքիայից հենց , նրանք հուսահատ չեն, նրանք մարդիկ տխրում են, որ թալանվում է իրենց շեն բնակավայրը, փառք են տալիս , որ զոհեր չկան, անհնագստանում են մեկը մյուսի համար ու աղոթում են, որ խաղաղություն հաստատվի…Նրանք հուսալքված չեն, նրանք հանձնված չեն , Քեսապը, Քեսապցիով է Քեսապ…. նրանք հավատում են, որ վերադառնալու են, խաղաղություն հաստատվելուց հետո, բայց այս պահին առաջնայինը մարդկանց անվտանգությունն է… Քեսապցին երկու անգամ առանց ինտերնետի ու զլմ-ների միջամտության կարողացել է վերադառնալ իր հայրենի հողը, էսպես անփութորեն չխանգարենք նրանց դա երրորդ անգամ անելուն…. անփութորեն մի շեշտադրեք վերոհիշյալ արտահայտությունը, մի իրականացրեք թուրքերի երազանքը…