ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ «Ռեալի» «Բարսելոնայի» առաջատարներ Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև ինքը նախապատվությունը տալիս է «վարսավիրանոցում ավելի քիչ ժամանակ անցկացնող Մեսսիին»: Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ հավակնում են «Ոսկե գնդակին»:
«Լենոն լավ տղա է: Յուրաքանչյուր ծնող կցանկանար նրա նմանին ունենար տանը: Նա շատ արագ է, գերազանց խաղ է ցուցադրում, կարծես պարում է: Ինչ վերաբերում է Կրիշտիանո Ռոնալդուին, ապա խաղադաշտում նա հրամանատար է: Նա ավելի շատ ժամանակ է ծախսում վարսավիրանոցներում, քան մեկ այլ ֆուտբոլիստ:
Չեմ կարող ասել, թե նրանցից ով է ամենալավը: Սակայն ես ընտրում եմ Մեսսիին», — ասել է Բլատերը: Այս մասին գրում է Marca-ն: