տուն Լուրեր Վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզում է

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզում է

244
0

 

Tigran-Sargsyan.AJ032ՀՀ կառավարության ղեկավարն այսօր այցելել է Շիրակի մարզ՝ բավականին ընդգրկուն կազմով:

Վարչապետը նախ եղել է Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում, որտեղ տեղի է ունեցել վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությունը:

Տիգրան Սարգսյանը եւ կառավարության մի քանի անդամներ եղել են Գյումրիի տեխնոպարկի շենքում: Նրանք հետեւել են շինարարական աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ պատվիրակությունը լինելու է Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին մասնաշենքում, որից հետո նախատեսված է այցելություն Գյումրիի Պետստանդարտի շենք, որտեղ երկար ժամանակ գործել է Գյումրիի քաղաքապետարանը, եւ որը Գյումրիում հայտնի է նաեւ «Կարմիր շենք» անունով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here