տուն Լուրեր Վարչապետ. Պարտադիր կուտակային համակարգը գործելու է

Վարչապետ. Պարտադիր կուտակային համակարգը գործելու է

84
0

tigran-sargsyan-government-corruption

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը կենսաթոշակային պատրտադիր  համակարգի օրենսդրության որոշ դրույթներ համարեց հակասահմանադրական և ժամանակ տվեց մինչև սեպտեմնբերի 30-ը դրանք շտկելու համար: Վարչապետը նշեց, որ ձևավորելու են աշխատանքային խումբ, որը համապատասխան օրենսդրական փոփոխություններ կներկայացնի ԱԺ: Նա կոչ արեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համագործակցել իրենց հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակելու համար: «Հրավիրում ենք նրանց երկխոսության»,- ասաց  վարչապետը: Նա շեշտեց, որ ՍԴ-ի որոշումը նշանակում է, որ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով մինչ այսօր կար, շարունակելու է գործել, մինչև դրանում փոփոխություններ կատարելը կամ մինչև սեպտեմբերի 30-ը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ հաստատեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը գործող օրենսդրությունը կուտակային համակարգի վերաբերյալ համարվում է սահմանադրական: Հրայր Թովմասյանը մատնանշեց ՍԴ-ի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետը: «Սա նշանակում է, որ մեր քաղաքացիների տնտեսվարողների համար պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ օրենքը գործում է»,- ավելացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: