տուն Տնտեսական Վարչապետ. ոսկու շուկայում համալիր ստուգում կիրականացվի

Վարչապետ. ոսկու շուկայում համալիր ստուգում կիրականացվի

145
0

Tigran-Sargsyan.AJ032

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որը կազմակերպել էին Վաղարշ և որդիներ կոնցերնի աշխատակիցները: «Ոսկու շուկայի աշխատակիցները պարբերաբար Կառավարության շենքի մոտ ցույցեր են կազմակերպում և բողոքների պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել էին Էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Եվ այն տեղեկատվությունը, որը զետեղված էր այդ տեղեկանքի մեջ, բացարձակ չի համապատասխանում այն տեղեկատվությանը, որը տարածեցին ԶԼՄ-ները»,- ասաց Տ. Սարգսյանը՝ հավելելով, որ տեսչության պետն իրեն տեղեկացրել է, որ տարեկան ծրագրով դեկտեմբերին պլանավորվում է համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք տեսչական բարեփոխումների շրջանակում որդեգրել ենք այն սկոզբունքը, որ տնտեսվարող սուբյեկտին տրվող անհարմարությունները ստուգումների ընթացքում պետք է հասցնենք մինիմումի, դա նշանակում է, որ մեր տարբեր տեսչական մարմիններ ստուգումների ժամանակ իրենց գործողությունները պետք է դարձնեն համադրելի, որպեսզի հաճախակի ստուգումներ չանեննք: Բողոքնեչը որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատողներից կամ հաճախորդներից բազազան են: Սկսած աշխատանքային պայմաններից, հակահրդեհային իրավիճակից, որ այնտեղ ստեղծված է, սանիտարական վիճակից, հաճախորդները բողոքում են որ ձեռք են բերում իրեր, որ դրանց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որորվհետև ոսկու շուկայույմ աշխատում է 7 հազար մարդ: Սա լրջագույն մի հատվածն է, որտեղ մենք շատ զգուշավոր պետք է լինենք ու պատկերացնենք թե ինչ ռիսկերի հետ ենք առնչվում, դրա համար հանձնարարում եմ առաջին հերթին Էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին ու գործակալություններին, ԱԻՆ տեսչությանը ՊԵԿ-ին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումները, որ պլանավորված են Էկոնոմիկայի նախարարության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան մեկ ստուգման գործընթացի հետ, ոչ թե տարբեր ժամանակներում տարբեր տեսչական ստուգումների»,- ասաց Տ. Սարգսյանը՝ շեշտելով, որ պետք է բոլորի համար վերջնականապես պարզ լինի, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան և ինչու են պարբերաբար որոշ քաղաքացիները բողքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here