տուն Քաղաքական Հայաստան Վարչապետ ընտրվելու օրվանից պարգևավճար չեմ ստացել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ ընտրվելու օրվանից պարգևավճար չեմ ստացել. Նիկոլ Փաշինյան

253
0

Սիսիանում սահմանադրական բարեփոխումների «Այո»-ի քարոզչության ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ պարգևավճարների թեմային:

Խոսելով նախկին իշխանությունների կողմից հնչեցվող հայտարարությունների մասին՝ Փաշինյանը նկատեց. «Հիմա էլ ուրիշ թեմա են դրել շրջանառության մեջ՝ կառավարության պարգևավճարների թեման. ասում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են պարգևավճար ստանալ իմ անձնական որոշմամբ: Ես վարչապետ ընտրվելու օրվանից պարգևավճար չեմ ստացել: Ես ուրիշներին եմ պարգևավճար նշանակել, որպեսզի նախարարներն ու փոխնախարարները կենտրոնանան իրենց գործի վրա ու ապահովեն արդյունքներ»: