տուն Աշխարհ Վարչապետն ու քաղաքապետն ընտրության են գնացել իրենց շների հետ. բրիտանական բարքեր

Վարչապետն ու քաղաքապետն ընտրության են գնացել իրենց շների հետ. բրիտանական բարքեր

261
0

Մեծ Բրիտանիայում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընթանում են Համայնքային պալատի արտահերթ ընտրությունները:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ընտրատեղամաս գնացել են իրենց շների ուղեկցությամբ՝ հայտնում է Sky News-ը:

Միացյալ Թագավորությունում դեպքը մեծ հնչեղություն է ստացել. թվիթերի հազարավոր օգտատերեր «շները ընտրատեղամասերում» հեշթեգով գրառումներ են կատարում: Ֆլեշ մոբին միացել է նաև Լոնդոնի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա հարցման արդյունքներով պահպանողականները Համայնքների պալատի 650 տեղից կստանան 339-ը, լեյբորիստները՝ 231, Շոնտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 41 տեղ: