տուն Լուրեր Վարչապետն ու արդարադատության նախարարը Նիկոլ Փաշինյանին բացատրություն են տալիս

Վարչապետն ու արդարադատության նախարարը Նիկոլ Փաշինյանին բացատրություն են տալիս

238
0

nikol-pashinyan

Ինչպես արդեն տեղեկացրել ենքˋ ԱԺ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահանյանին, հայտնել էր, որ դեպք է արձանագրվել, երբ կոնկրետ պատգամավորներին թույլ չեն տրվել այցելել ձերբակալվածների: Զուրաբյանը նշել էր, որ նման դեպք եղել է իր հետ, Նիկոլ Փաշինյանին էլ թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին: Հովիկ Աբրահամյանն էլ խոստացել էր անձամբ խոսել գերատեսչությունների ղեկավարների հետ եւ հասկանալ` ո՞րն է խնդիրը: Այս պահին այդ հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ստանում վարչապետ Տիգրան Սարգսյանից և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից, թե ինչո՞ւ է շաբաթ օրը խոչընդոտվել իր մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here