տուն Uncategorized Վարչապետն անշարժ գույքի հարկման հետ կապված նոր որոշում է ստորագրել

Վարչապետն անշարժ գույքի հարկման հետ կապված նոր որոշում է ստորագրել

251
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ  օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի: