տուն Քաղաքական Հայաստան Վարչապետն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

273
0

Հռոմից Հայաստան հասնելուն պես մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինի մեջ։ Այդ մասին քիչ առաջ ուղիղ եթերի միջոցով հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա մանրամասնեց, որ Իտալիայից օդանավը մեր երկիր կժամանի ժամը 21.30-ին, ճանապարհին բոլոր ուղևորներին դիմակներ կբաժանվեն։ Ավինյանը տեղեկացրեց, որ շուտով Առողջապահության նախարարությունը նոր տիպի թեստեր է ձեռք բերելու, որոնց միջոցով 15 րոպեի ընթացքում հնարավոր կլինի հերքել կամ հաստատել անձի մոտ կորոնավիրուսի առկայությունը։ Փոխվարչապետը հայտնեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես կգա կարևոր հայտարարությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում: