տուն Քաղաքական Հայաստան Վարչապետի և իմքայլական գործիչների հանդիպումը մեղրեցիների հետ (ուղիղ)

Վարչապետի և իմքայլական գործիչների հանդիպումը մեղրեցիների հետ (ուղիղ)

227
0

«Այսօր քաղաքացիների ու մեր միջև փոխադարձ սիրո զգացողություն է, ես երբեք չեմ դադարելու սիրել մեր քաղաքացիներին: Մեր իշխանությունը հիմնված է բացառապես ձեր վստահության վրա, ուրիշ որևէ գործոն չկա, որ մեզ օգնել է` այս հաղթանակն արձանագրելն է: Մեր միակ քաղաքական դաշնակիցը ՀՀ քաղաքացին է և ժողովուրդը, ու գիտենք, որ քաղաքացին շարունակելու է մեր դաշնակիցը լինել, քանի դեռ տեսնում է, որ մենք ծառայում ենք իրեն»,-հանդիպման ժամանակ  իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը քարոզարշավի ժամանակ իր ելույթում ընդգծեց, որ ինքը որպես ՀՀ վարչապետ ոչ մի կախվածություն վատ առումով չունի, իր միակ ցանկությունն է այնպես անել, որ ժողովուրդն իրեն հաղթանակած զգա:
«Հայաստանում քաղաքական փոփոխությունների կերտողը, սեփականատերը դուք եք, և կոչ եմ անում պինդ բռնել այդ հաղթանակը և ձեռքից բաց չթողնեք: Դուք միշտ պետք է լինեք բարձրագույն իշխանություն, իշխանությունը ձեզ պետք է ճանաչի որպես ղեկավար, վերադաս, բայց դուք էլ ձեր կողմից ձևավորված իշխանությանն օգենք, որ մենք լինենք մաքսիմալ արդյունավետ: Ես եկել եմ այստեղ էներգիա հավաքելու և ձեր կողմից պատվիրակված գործը շարունակելու»,-ասաց Փաշինյանը: Մանրամասները` տեսանյութում: