Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է Արցախի անկախության տոնը. « Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս զավակների արյամբ ազատագրված հայրենիքի յուրաքանչյուր թիզը՝ շենացնել ու դարձնել ավելի բարեկեցիկ։
Սիրելի՛ արցախցիներ, սրտանց շնորհավորելով Ձեզ համահայկական տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն, տոկունություն և ամենայն բարիք»: