Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմում է հայ հանրությանը: «Սիրելի՛ ընկերներ,
Աշխարհի տարբեր երկրներում ապրող ճանաչված հայ արվեստագետները միավորվել են «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական միջոցառման շուրջ՝ օգնելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին:
Համերգի ողջ հասույթն ուղղվելու է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին:
Դիտեք համերգն այսօր երեկոյան 22։00-ին Հանրային հեռուստաընկերությամբ կամ «Togetherforchildren» YouTube-յան ալիքով։
ԴԱՐՁԵՔ ՄԵՐ ԸՆԿԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ»: