ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հանձնաժողով է ստեղծվել Նոր Հաճնի բնակարաններից մեկում օրեր առաջ տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված է 5 մարդ: Վարչապետի որոշման մեջ նշվում է, որ քննության ավարտից հետո պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվի տեղեկատվություն քննության արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում շմոլ գազից թունավորվելու հետեւանքով մահացել էին ընտանիքի 5 անդամներ՝ 77-ամյա տատն իր 4 թոռների հետ: