ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Հակոբ Ավագյանին նշանակել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար», –նշվում է որոշման մեջ։
Ավելի վաղ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ազատվել էր աշխատանքից։