Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների հետևանքով առաջացած տուգանքների արդարացիության հարցը: Վարչապետն իր խոսքում նշել է, որ այդ տուգանքների չափը առանձնապես շատ է անհանգստացնում համաքաղաքացիներին և դժգոհություններ է առաջացնում: Ուստի միջազգային փորձը, ինչպես նաև Հայաստանի համապատասխան վիճակագրությունը մանրամասն ուսումնասիրելու և տուգանքների արդարցված կամ չարդարացված լինելու հարցը քննարկելու համար, ըստ վարչապետի, անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ կատարել: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ նշել է, որ բոլոր հարցերի պատասխաններն ունենալու համար անհրաժետ է երկուսից երկուսուկես ամիս ժամանակ: