տուն Քաղաքական Վարչապետի նոր գրառումը

Վարչապետի նոր գրառումը

266
0
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել:

Վիրտուալ երթը խորհրդանշում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։

Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.

1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,

00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:

Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:

— Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
— Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
— Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
— Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
— Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
— Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։

Հաղորդագրությունների ընդունումը շարունակվելու է մինչեւ լուսաբաց»: