տուն Լուրեր Վարչապետի հետ հույսեր կապել պետք չէ

Վարչապետի հետ հույսեր կապել պետք չէ

204
0

aaaaaaaaaaaaaaaaa

Այսօր Ազգային Ժողովում սկսվել են ՀՀ 2014թ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է բյուջեի հիմնական առանձնահատկությունները: ՀՀ 2014թ. պետական բյուջեն չի նախատեսելու հարկային վարչարարության բեռի ավելացում, նվազեցվելու են հարկային ճնշումները: Եկամուտների ցուցանիշը կազմելու է մեկ տրիլիարդ 134 մլն դրամ: «Հավաստի՞ են արդյոք պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ներառված այդ դրույթները, թե ոչ» հարցի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ, ով համոզված նշել է, որ վարչապետի ներկայացրած խոստումները այդպես էլ կմնան որպես չկատարված խոստումներ.«Որևէ նոր սպսելիք չկա այս վարչախմբից և հատկապես այս կառավարությունից ու այսօրվա վարչապետից, որովհետև նրա ներկայացրած բարեփոխումները մեր ժողովրդի գլխին ի վերջո դառնում են չարափոխումներ, նրա հետ հույսեր կապել պետք չէ: Կարծում եմ բյուջեի քննարկումը երկու հարթության մեջ պետք է նայել։ Մի հարթությունը իրական այն թվերն են, որը ներկայացվում են, երկրորդ հարթությունը այն թվերն են, որոնք իրենք գիտեն, հասարակությունը գիտի, բայց դա չի հրապարակվում, այսինքն դա ստվերային բյուջեն է, որն ավելի բարձր է, քան իրական բյուջեն, կամ գոնե հավասար են»,-նշել է Մակեյանը:

Նրա կարծիքով բյուջեի բարոյական գնահատականները, որ ներկայացնում է կառավարության ղեկավարը, դա վերջին օրենսդրական նախաձեռնությունն է, որ ներկայացրել են այդ բյուջեի սահմաններում՝ քաղաքական էլիտայի աշխատավարձը կրկնակի և ավելին բարձրացնելու համար:«Սա իրենց իրական կերպարն է, երբ լրիվ հետադարձ կապը հասարակությունից կտրված է, անում են այն, ինչ-որ թելադրում է իրենց շահերը»: Araratnews.am-ի այն հարցին, թե այսինքն ներկայիս կառավարությունից որևէ դրական փոփոխություններ սպասելն ավելո՞րդ է, Մակեյանը պատասխանել է.«Իհարկե, ինչ դրականի մասին է խոսքը, ու ոչ միայն ներկայիս, այլև  այս վարչախմբից ընդհանրապես, որը գործում է 1998 թվականից, նույնն են, դեմքերը փոխվում է, բայց գործունեությունը նույնն է, նրանք ամեն ինչ անում են միայն իրենց շահերը սպասարկելու համար, դա է նրանց միակ նպատակը»: Ըստ քաղաքական գործչի, առաջիկայում հասարակ քաղաքացու համար ոչինչ չի փոխվելու, ավելին, քաղաքացին անգամ սպսելիքներ չունի ներկայիս վարչախմբից. «Ժողովուրդը սովորաբար փորձում է սպասելիքներ ունենալ նախագահական ընտրություններից ընտրություն, ակտիվանում է, սկսում է հույս կապել, բայց երբ որ ամեն ինչ կրկնվում է, նրանց մեծ մասը թողնում-գնում է, մյուս մասն էլ հուսալքված մնում է Հայաստանում»:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here