ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինչ շարժումներ լինեն, որոնք կվտանգեն ՀՀ ազգային անվտանգությունը, պայքարելու են դրա դեմ, պատժելու օրենքի խստությամբ:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հանձնարարել էր ԱԱԾ–ին բացահայտել որոշ շրջանակների եւ սատանայի միջեւ կապը: