Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ կառավարության նիստից առաջ գործադիրի ղեկավարը հանդես եկավ շարժման ներկայացուցիչներին ուղղված ուղերձով:
«Մենք սկսում ենք երկխոսություն: Այս շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա մեր երկրի բարեփոխումների շարժիչը»,- հայտարարեց Սարգսյանը` նշելով, որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են շահարկել շարժումը:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը երկխոսության գաղափարը ողջունելի է համարում, սակայն գտնում է, որ այն ժամանակավրեպ է.«Շարժման անդմաների միջև քննարկում դեռևս չի եղել, սակայն մտքերի արագ փոխանակում եղել է: Ում հետ որ հասցրել եմ մտքեր փոխանակել՝ հասկացել եմ, որ միակարծիք ենք մի բանի շուրջ, որ երկխոսությունը լավ բան է, սակայն այս դեպքում արդեն՝ ժամանակավրեպ: Դուք գիտեք, որ մենք երկխոսության կողմնակից ենք և փորձել ենք ամեն կերպ հարցին լուծում ապահովել: Հիմա կարծում եմ կոռեկտ չէ գնալ երկխոսության: Մանավանդ, որ հարցը Սահմանադրական դատարանում է, իսկ մենք պատրաստվում ենք մարտի 22-ի հանրահավաքին, որը շատ ուժեղ է լինելու»,-ասաց մեր զրուցակիցը: