Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը նշում, որ երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են:
Երեկ ՀԺ-ն այս մասին իր տեղեկությունը ճշտելու համար հարցումով դիմել էր վարչապետի մամուլի խոսնակին, բայց նա հերքել էր, որ կադրերի բաժնում վարակված աշխատակից կա: