տուն Հասարակություն Վարչապետի ամառանոցի վերանորոգման համար 2 մլն դոլար չի ծախսվել․ Աղաջանյան

Վարչապետի ամառանոցի վերանորոգման համար 2 մլն դոլար չի ծախսվել․ Աղաջանյան

202
0

Վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել, որևէ գնում պետական գնումներ են, և դրանք գնվում են պետության կարիքների համար: ԱԺ-ում այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից լրագրողները հետաքրքրվեցին կառավարական ամառանոցների վերանորոգման ծախսերից, որը քննադատության առարկա էր դարձել. արդյոք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։

«Վարչապետն իր համար որևէ գնում չի կատարում, այդ թվում՝ նաև Կոնդի առանձնատների վերանորոգման համար, որը պետության գույքն է: Ինչ վերաբերում է ծախսերին, այդ որոշումները գաղտնի ընթացակարգով են իրականացվում, որովհետեւ դա բխում է օրենքից: Երբ վերանորոգումը կլինի, պետռեգիստրում դրանց շուկայական արժեքը կավելանա»,- պատասխանեց Աղաջանյանը:

Հստակեցնող հարցին՝ վարչապետի ամառանոցի վերանորոգման համար արդյոք 2 մլն դոլար է ծախսվել, Աղաջանյանը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում: Կարող եմ ասել մի բան՝ այնտեղ թվով 8 տուն է վերանորոգվում, բոլոր տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար»:

Այնտեղ այս պահին միայն վարչապետն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն են բնակվում, բայց Աղաջանյանն ասաց, որ այլ պաշտոնյաներ էլ են գնալու:

Աղաջանյանը հերքեց տեղեկությունները, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի համար զրահապատ մեքենա է գնվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here